ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը Միջերկրական ծովում փրկել են ավելի քան 280 ներգաղթյալների: Նրանց փրկել են 6 ոչ մեծ նավակներից, որոնցից մեկը սկսել էր խորտակվել: Այս մասին գրում է BBC-ն:
Նավաստիներն օգնության են հասել ներգաղթյալներին` ուրբաթ օրը հաղորդագրություն ստանալով իտալացի պարեկներից:
Անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո փրկվածներին Մալթա են ուղարկել:










































