Monday, 27 07 2026
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

«Հայաստանն իր գործընկերներին չի կարող պահանջ ներկայացնել Արցախի մասով»

Մայիսի 29-ին Աստանայում Մաքսային միության անդամ երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը, ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը՝ ուղղված Հայաստանին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանից խնդրեցինք մանրամասնել, թե ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, և ո՞րը պետք է լինի Հայաստանի անելիքը:

Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահներին հորդորել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ անդամ դառնալը կատարվի այն նույն պայմաններով, ինչ պայմաններով որ Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, այսինքն՝ Հայաստանը պետք է անդամագրվի նորաստեղծ այս կազմակերպությանը այն սահմաններով, որոնք հենց ինքն էլ ճանաչել է իր պետական անկախությունը հռչակելիս:

«Կարող ենք արձանագրել, որ գոնե Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հարցում Ադրբեջանը այլակարծիք չէ ու տարածքային պահանջներ չունի»,- ասաց նա:

Մելիքյանն ընդգծեց, որ իրավական առումով Հայաստանը չի ճանաչել ո՛չ Արցախի անկախությունը, ո՛չ էլ նրա՝ ՀՀ-ի մաս կազմելը, ուստի չի էլ կարող պահանջ ներկայացնել իր գործընկերներին Հայաստանի տարածքում Արցախին ևս ներառելու վերաբերյալ. «Բայց սա դեռ հարցի մի կողմն է: Մյուս կողմից՝ Արցախն ունի սեփական իշխանություններ, և միայն նրանք են իրավասու որոշելու, թե երբ և որ կազմակերպությանն անդամագրվելու հայտ ներկայացնեն կամ չներկայացնեն: Միաժամանակ պետք է հասկանալի լինի նաև այն, որ Հայաստանին ԵՏՄ իրավահավասար անդամ տեսնելու անկեղծ ցանկություն կարող է ունենալ միայն Ռուսաստանը: Բանն այն է, որ յուրաքանչյուր անդամ-պետություն ունենալու է մեկ ձայնի իրավունք, և, հաշվի առնելով մեր ներքաղաքական արդի իրողությունները, կարելի է կանխատեսել, որ շնորհիվ ՀՀ անդամակցության՝ վիճահարույց հարցերի քվեարկությունների ժամանակ Ռուսաստանը իր զինանոցում, սեփական ձայնից բացի, կունենա նաև Հայաստանի գրեթե երաշխավորված ձայնը ևս»:

Նրա գնահատմամբ՝ ՀՀ անդամության հետաձգումը էապես չի ներազդի գործերի հետագա ընթացքի վրա:

Հարցին՝ չնայած այս խոչընդոտներին, իր կարծիքով՝ Հայաստանը կանդամակցի՞ Եվրասիական տնտեսական միությանը, Արման Մելիքյանը դրական պատասխան տվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում