Թուրքիայի իշխանությունները որոշում են ընդունել արգելել ալկոհոլային ապրանքանիշների գովազդը բարերի և ռեստորանների դռների առջև: Ստամբուլում բարմեններն այժմ դռների առջև են կախում հասանելի կոկտեյլների երկար ցուցակներ, իսկ Efes ընկերությունը պատրաստվում է ցուցանակները ենթարկել տեքստային փոփոխությունների: Այս մասին գրում է The Australian-ը:
Ռեստորանների և բարերի դռների առջև ալկոհոլային ապրանքանիշների գովազդը արգելելու մասին օրենքն ընդունվել է «Արդարություն և զարգացում» գործող կուսակցության նախաձեռնությամբ:
Համաձայն օրենքի՝ բարերին և փոքրիկ սրճարաններին արգելվել է ցուցանակներ և ցուցատախտակներ տեղադրել, որոնք այցելուներին տեղեկացնում են տվյալ վայրում ալկոհոլի վաճառքի մասին:










































