Championat-ի տեղեկությունների համաձայն` Մոսկվայի «Սպարտակ»-ը կարող է զրկվել Եվրոպայի լիգայում խաղալու հնարավորությունից՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի տրանսֆերային փաստաթղթերը կեղծելու և ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:
Այդ մասին հայտարարել է գործակալ Դմիտրի Սելյուկը, ով դատական հայց է ներկայացրել Լոզանի արբիտրաժային դատարան:
Սելյուկը պնդում է, որ Օզբիլիսի տրանսֆերի դիմաց «Սպարտակ»-ն ավելի շատ գումար է վճարել, քան ներկայացված է փաստաթղթերում: Գործակալը նշում է, որ խախտվել են «արդար խաղ»-ի կանոնները: Հավելենք, որ գործի քննությունը կվարվի հունիսի 10-20-ն ընկած ժամանակահատվածում:







































