Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Դավիդ Սիլվայի կարծիքով` իր թիմը կարող է պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 28-ամյա կիսապաշտպանը նշել է, որ աշխարհի 2014 թվականի առաջանության շրջանակներում կայանալիք առաջին իսկ` Հոլանդիայի հավաքականի դեմ հանդիպումը կարող է որոշիչ լինել:
«Մեզ համար դժվար կլինի: Բայց բոլոր հաղթանակներից հետո մենք պատրաստ ենք այս մարտահրավերին: Ոչ մի անգամ եվրոպական որևէ թիմ չի հաղթել Հարավային Ամերիկայում: Սակայն ռեկորդները գոյություն ունեն` դրանք գերազանցելու համար:
Մենք բարդ խմբում ենք: Մանավանդ դժվար կլինի Հոլանդիայի հավաքականի դեմ առաջին հանդիպումանը: Այն, սակայն, կարող է նաև որոշիչ լինել»,- The Mirror-ը մեջբերում է Սիլվայի խոսքերը:







































