Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են արտահերթ ընտրություններ անցկացնել Դոնբասում: Այս մասին երդմնակալության ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ հայտնում է gazeta.ru-ն:
Նա նաև խոստացել է ներկայացնել Դոնբասի զարգացման՝ ԵՄ-ի հետ մշակված ծրագիրը, որը նախատեսում է տնտեսական փոխակերպումներ և նոր աշխատատեղերի ստեղծում:
Սակայն Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցը քննարկման ենթակա չէ:
«Ուկրաինան միասնական պետություն է և կլինի: Ոչ մի դաշնայնացում չի լինի»,- ասել է Պորոշենկոն:







































