Thursday, 23 07 2026
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Լավրովի և Ռուբիոյի բանակցություններից

Ֆրանսիան ու ԱՄՆ-ը կգա՞ն Հայաստանին օգնության

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է Ֆրանսիայի նախագահ Օլանդի առաջարկով Փարիզում հանդիպելու հեռանկարը ձգձգելու համար: Քոչարյանն ասել է, որ Ադրբեջանն ընդհանրապես դեստրուկտիվ պահվածք է դրսևորում, և համանախագահները պետք է այդ իրավիճակում նոր մոտեցումներ ցուցաբերեն: Քոչարյանը հատարարել է, որ Ադրբեջանը գործընթացը միտումնավոր մտցնում է փակուղի և ձևավորում նոր իրավիճակ:

Ըստ Հայաստանի փոխարտգործնախարարի` միջնորդներն էլ պետք է կամ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերեն, կամ իրենք հանդես գան նոր մոտեցումներով: Շավարշ Քոչարյանը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու հեռանկարներ չի տեսնում: Այսպիսով, մնում է միջնորդների նոր մոտեցումները, որովհետև եթե դրանք էլ չլինեն, ապա ստացվում է, որ կմնա պատերազմը: Շավարշ Քոչարյանն այդ մասին չի ասում, բայց դա բխում է նրա մյուս ասածներից:

Մինչդեռ դատելով վերջին շրջանի զարգացումներից` մենք տեսնում ենք, որ միջնորդներն իրենք խնդիրներ ունեն կապված Մինսկի խումբը պահելու հետ: Ակնհայտ է, որ Մինսկի խմբի պահպանումը ներկայումս հարցականի տակ է: Հստակ է, որ Թուրքիան ու Ռուսաստանն այս հարցում համակարծիք են, որ Մինսկի խումբը արժե հետ մղել և հանդես գալ միասնական նոր ձևաչափով: Մոսկվայում Դավութօղլուն Լավրովի ներկայությամբ հայտարարեց, որ լավ հարթակ կա հակամարտությունը կարգավորելու համար, և իրենք համատեղ կփորձեն անել դա: Ադրբեջանը դեմ չէ դրան: Բաքուն Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին բաց մեղադրում է հայամետ լինելու մեջ, իսկ Օլանդի հանդիպման առաջարկն էլ մերժվում է: Սա նշանակում է, որ Մինսկի խմբի ֆորմատը իսկապես վտանգի տակ է: Սա վտանգ է նաև Հայաստանի համար:

Եվ ուրեմն` Հայաստանն ակնկալում է, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը կգան օգնության կամ կփրկեն Մինսկի ֆորմատը, այդպիսով նաև Հայաստանը կփրկեն թուրք-ադրբեջանական դավադրությունից, որի ակտիվ մասնակիցն է նաև Ռուսաստանը: Եվ այստեղ մենք ականատես ենք լինում Հայաստանի կատարյալ անկենսունակությանը, որովհետև նման դեպքում Երևանը ոչ թե պետք է անուղղակի խնդրի և հույսը դնի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օգնության վրա, որ նրանք կփրկեն Հայաստանի համար կարևոր ֆորմատը, այլ Հայաստանն ինքը պետք է քայլեր կատարի նոր իրավիճակ ստեղծելու ուղղությամբ, որոնք էլ կարժանանան ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օժանդակությանն ու աջակցությանը:

Այսինքն` ինչքան էլ որ Հայաստանը փոքր է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համեմատ, այնուհանդերձ միակողմանի քաղաքականություն չի լինում և ըստ էության Հայաստանը ինքը պետք է ինչ-որ քայլեր կատարի` իր համար քայլեր ակնկալելու համար: Որովհետև միայն իրենց համար Ֆրանսիան ու ԱՄՆ-ը կարող են և այլ քայլեր գտնել` հանձնելով Մինսկի խումբը: Հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանն ուղղակի ամոթալի կերպով խաբեց Արևմուտքին, հարց է առաջանում, թե ինչու պետք է Արևմուտքը ինչ-որ բաներ անի` նկատի առնելով նաև Ռուսաստանին հանձնված Հայաստանի շահերը, եթե Հայաստանին ինչ տալիս են, նա գրեթե անմիջապես կամ առավելագույնը չորս տարի հետո հանձնում է Ռուսաստանին:

Խնդիրն այն է, որ երբ որևէ պետություն մեկ այլ պետության կամ պետությունների կոչ է անում օգնել իրեն, այդ կոչի հետ մեկտեղ պետք է անպայմանորեն ներկայացնի, թե ինչի՞ համար, հանուն ինչի՞: Մինչդեռ Հայաստանը, դժբախտաբար, հակառակ հարցին է պատասխան տվել, թե ինչի՞ համար չարժե օգնել Հայաստանին: Մնում է հուսալ, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պաշտպանելով իրենց շահերը` գտնեն դրա այնպիսի ձև, որ հընթացս կպաշտպանվեն նաև Հայաստանի շահերը: Գոնե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում