Տնտեսական աճը Ուկրաինայում կսկսվի 2016-ից, հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը «Առաջին ազգային» հեռուստաալիքի եթերում:
«Մեզ հարկավոր է 2 տարի տնտեսական աճի վերականգնման համար: 2016-ից կսկսվի տնտեսական աճը»,- ասել է նա:
Ուրբաթ Յացենյուկը Գերագույն ռադայի նիստում հայտարարել է, թե երկրի ՀՆԱ-ն 2014-ին կընկնի 5%-ով: Ավելի վաղ, նա նշել էր, թե ՀՆԱ-ն կնվազի 3%-ով:
Վերակազմավորման ու զարգացման եվրոպական բանկը կանխատեսում է Ուկրաինայի տնտեսության անկում 7%-ով, Fitch-ը՝ 5%-ով:









































