Տարեցտարի ավելի մեծ թվով իտալացիներ են հեռանում հայրենիքից՝ փրկվելով գործազրկությունից:Աշխատանքային միգրացիայի նոր առաջնայնությունը դարձել է Ալբանիան, որի բնակիչներն երկար ժամանակ լավագույն կյանք էին փնտրում ԵՄ երկրնեում, գրում է ilmessaggero.it-ը:
Պարբերականի տվյալով՝ վերջին 2 տարում մոտ 19 հազար իտալացի է ստացել Ալբանիայում կեցության ու աշխատանքի իրավունք:
Նրանց մեծ մասը ներկայում ներգրավված է փոքր բիզնեսում, աշխատում են ալբանական ուսումնական հաստատություններում:
Իտալիայում Ալբանիայի դեսպան Ներիտան Չեկան համարում է, որ «հակադարձ ներգաղթը» պայմանավորված է նրանով, որ այս պահին Ալբանիայում ավելի բարենպաստ պայմաններ կան բիզնեսի զորգացման համար:







































