Marca-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխությունը «Չելսի» արդեն համաձայնեցված է, և առաջիկա օրերին այդ մասին կհայտարարվի պաշտոնապես:
27-ամյա կիսապաշտպանի տեղափոխության դիմաց լոնդոնյան ակումբը 33 մլն եվրո կվճարի: Այդ գումարը կարող է աճել: Դա կախված կլինի Ֆաբրեգասի՝ նոր ակումբում ելույթներից:
Պայմանագիրը կգործի 4 տարի: Տարեկան աշխատավարձը կկազմի 10 մլն եվրո: Դա 3 մլն-ով գերազանցում է կիսապաշտպանի ներկայիս աշխատավարձը «Բարսելոնա»-ում:







































