Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

«Ջերմոցային տնտեսությունները թողնում, արտագաղթում են Ռուսաստան»

Չնայած Հայաստանի ջերմոցային տնտեսությունների տերերի բազմաթիվ ակցիաներին, բողոքներին ու դիմումներին կառավարությանը, նրանց խնդիրները դեռ լուծում չեն ստացել: Քանի որ Հայաստանում գազի գինը բավական բարձր է, ջերմոցատերերը չեն դիմանում անհավասար մրցակցությանը և հեռանում են Հայաստանից: Խոսքը Թուրքիայից ներկրվող բանջարեղենի՝ հիմնականում լոլիկի մասին է, որը, ըստ ջերմոցատերերի, Հայաստան է ներկրվում կասկածելի որակով և ապօրինի ճանապարհով՝ առանց մաքսատուրքերի:

«Ինչ է նշանակում՝ արտագաղթել Արարատյան դաշտավայրից, բնակլիմայական նորմալ պայմաններ, բերրի հող, բայց մարդիկ նույնիսկ իրենց ջերմոցային տնտեսությունները թողնում, արտագաղթում են Ռուսաստան»,- «Առաջին լրատվական»-ին ասաց Արարատի մարզի Գեղանիստ գյուղի ջերմոցային տնտեսության տնօրեն Գագիկ Բաբախանյանը՝ հավելելով, թե հիմնական խնդիրն այսօր ոչ միայն ցածր կալորիականությամբ ու թանկ գազն է, այլև Թուրքիայից ներմուծվող լոլիկը, որը վաճառվում է հայկականի անվան տակ:

Մեր հարցին` ինչո՞ւ, իր կարծիքով, կառավարությունը չի կարողանում պայքարել դրսից լոլիկի ներմուծման դեմ, եթե դա ապօրինի է և ովքե՞ր են կանգնած դրա հետևում, գործարարն ասաց. «Ես չեմ կարող ասել` ովքեր են կանգնած դրա հետևում, անհատ մարդիկ են, թե օլիգարխներ են, բայց էդ կասկածելի ծագումով լոլիկը վաճառվում է հայկականի անվան տակ, թող տանեն անալիզ անեն տեղական ու թուրքական լոլիկը, տեսնեն որակը»: Ըստ ջերմոցատիրոջ՝ կասկածելին այն է, որ երկար ճանապարհ անցնելով թուրքական լոլիկը չի կորցնում տեսքն ու պնդությունը, ուստի չի բացառվում, որ այն քիմիական ազդեցության ենթարկված լինի: «Եվ դա վաճառվում է տեղականի անվան տակ: Ո՞վ է տուժում՝ տեղական արտադրողը»:

Մեր հարցին` ի՞նչ են իրենք առաջարկում, հայկական լոլիկը մրցակցություն չունենա, գները աճե՞ն: «Երբեք ես էդ կարծիքին չեմ, որ չներկրվի դրսից, ու հայկական լոլիկի գինը շատ բարձր լինի, նման բան դժվար թե տեղի ունենա, բայց համաձայն էլ չեմ, որ Թուրքիայից անորոշ ծագումով լոլիկ ներկրվի, ու անհավասար մրցակցություն ստեղծվի տեղական արտադրողների և դրսից ներմուծողների միջև»,- ասաց Բաբախանյանը:

Մոտ երկու տարի առաջ կառավարությունը հավանություն տվեց գյուղացիական տնտեսություններում ջերմոցային տնտեսության խթանման հայեցակարգին: Հայեցակարգի նպատակն էր պետական նպատակային քաղաքականության կիրառմամբ գյուղացիական տնտեսություններում մինչև 10 հազար մետր տարածք ունեցող ջերմատնային տնտեսությունների զարգացումը: Ըստ կառավարության՝ Հայաստանի տարածքում շահագործվում է ավելի քան 145 հեկտար ջերմատուն: Ընդհանուր ջերմատների և ջերմոցների մակերեսը կազմում է ավելի քան 500 հեկտար: Ըստ այդ հայեցակարգի՝ ջերմատնային տնտեսությունների զարգացմանն ու ընդլայնմանը խոչընդոտող գործոններն են ջերմատնային կոնստրուկցիաների ու ջերմատներում օգտագործվող սարքավորումների համար Հայաստանի Հանրապետություն ներկրելիս մաքսատուրքի կիրառումը և ավելացված արժեքի հաշվարկումը, նոր ջերմատան հիմնման և շահագործման թանկ լինելը, ձմեռային ամիսներին հայրենական արտադրության բանջարեղենի համեմատությամբ հանրապետություն ներկրվող բանջարեղենի ինքնարժեքի ցածր լինելը և այլն»:

Հայեցակարգն ընդունվել է, սակայն ոլորտի խնդիրները, փաստորեն, դեռ չեն լուծվել: Մեր հարցին` ի՞նչ լուծում է ստացել իրենց դիմումը կառավարությանը, Բաբախանյանը պատասխանեց, որ ժամանակ առ ժամանակ թուրքական լոլիկի ներկրումը դադարել է, սակայն հետո կրկին վերսկսել: «Հատկապես փոքր ջերմոցները չեն ստանում գոնե մինիմում եկամուտ: Հույս կա, որ նոր վարչապետը պիտի դառնա դեմքով դեպի գյուղացին, քանի որ ջերմոցային տնտեսություններն այսօր կանգնել են սնանկացման եզրին, վարկերի տոկոսադրույքները` բարձր, իրենց ունեցվածքը՝ գրավի տակ: Գյուղատնտեսության աճը հիմնականում վերաբերում է վերամշակող, արտահանող խոշոր ընկերություններին: Իսկ գյուղացին, կարող եմ ասել, աճ չունի վերջին տարիների ընթացքում»,- տեսակետ հայտնեց ջերմոցային տնտեսության տերը:

Հիշեցնենք, որ գազի թանկացմանը զուգահեռ` Հայաստանում գործող մի շարք ջերմատնային տնտեսություններ փակվեցին՝ «Սևան», «Աղավնատուն», «Դարակերտ» և մի շարք այլ ջերմոցային տնտեսություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում