Tuesday, 28 07 2026
Հայաստան-Թուրքիա փակ սահմանն ավելի սուր է զգացվում Ռուսաստանի սահմանափակումների պատճառով
ԱՄՆ֊ում և ԵՄ֊ում սպասում են Հայաստանի ինքնիշխան որոշմանը` երկաթուղու և ատոմակայանի վերաբերյալ
Ռուսաստանի գնացքը գնացել է. նա կարող է տարածաշրջան վերադառնալ միայն պատերազմով
Ալիևը Թուրքիայի ուղղությամբ դիվանագիտական թիմի արմատական փոփոխություն է կատարել
Արագիլն ընկել էր չշահագործվող կաթսայատան ծխատարի մեջ
Քննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի ուղիները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում
00:10
ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը
«Քրեական գործերի քննությունը տևում է մի ողջ հավերժություն» պնդումն այլևս ակտուալ չի լինելու. Գալյան
23:50
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև

Շավարշ Քոչարյանը Ադրբեջանի կրակոցները բացատրում է Մինսկի խմբի ակտիվացմամբ

Լրագրողների հարցերին պատասխանում է փոխարտգործնախարրար Շավարշ Քոչարյանը

Ինչպե՞ս եք գնահատում Աստանայում տեղի ունեցած իրադարձությունները: Շատերը այն Հայաստանի համար ստորացուցիչ համարեցին:

– Պետք է դատել ընդունված փաստաթղթերով: Իհարկե, նմանատիպ հարցադրումներ անելն ինքնին այնքան էլ կոռեկտ չէ, բայց պետք է դատել այն փաստաթղթերով, որոնք առկա են, դրանք կան Եվրասիական հանձնաժողովի կալքում: Առաջարկում եմ ծանոթանալ այդ փաստաթղթին, որում շատ հստակ է, որ մինչև ամսի 21-ը համաձայնագիրը պետք է ներկայացվի ստորագրման:

Իսկ ինչպե՞ս եք բացատրում Ադրբեջանի կողմից վերջերս ակտիվացած հարձակումները: Խոսքը վերաբերում է հատկապես երեկ Նախիջևանի սահմանին տեղի ունեցած դեպքերին, որոնց հետևանքով երկու զոհ ունեցանք: Այդ ուղղության վրա երբեք նման լարվածություն չի եղել, ինչո՞վ եք բացատրում այդ հանգամանքը:

– Մինսկի խմբի համանախագահների ցանկացած ակտիվացում, որն ուղղված առաջընթացին, միշտ բերում է այսպիսի իրավիճակի: Քանի որ հիմա արդեն հարցադրումն այնպես է դրված, որ կամ Ադրբեջանը պիտի ետ կանգնի այդ քաղաքականությունից, կամ արդեն այլ մոտեցում կձևավորվի, որը և ձևավորվում է, դա բերում է ավելի թեժ, խորը սադրիչ քայլերի:

Փաստորեն Ադրբեջանի կողմից հարձակումների ակտիվացումը բացատրում եք Մինսկի խմբի ակտիվացմամբ:

– Այո, և ԵԱՀԿ նախագահը, համանախագահները գալով տարածաշրջան, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է արդեն առաջարկել նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպել: Դա նշանակում է, միջնորդները հակված են, որ վերջ դրվի տեղում դոփելու այս վիճակին: Իսկ դրա վերջ դնելու հիմքը նույն Մադրիդյան փաստաթղթի գաղտնազերծված մասն է: Եվ Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները հակասում են այդ ամենին: Կարծում եմ, դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այս փուլում բանակցային գործընթացում չլինի այդպիսի քայլ առաջ:

Իսկ Ֆ.Օլանդի առաջարկությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել, երբ կարող է տեղի ունենալ: Կա՞ն մոտավոր ժամկետներ:

– Խնդիրը հենց կայանում է նրանում, որ ադրբեջանական կողմի քայլերը ուղղված են այդ հանդիպումը հետաձգելուն:

Իլհամ Ալիևը չի՞ ցանկանում հանդիպել Սերժ Սարգսյանի հետ:

– Խնդիրը ոչ թե այնն է, որ անձը անձի հետ չի ցանկանում հանդիպել, այլ չի ցանկանում, որ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած սկզբունքների հիման վրա առաջընթաց լինի: Խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով գործընթացները մտցնելով փակուղի՝ ձևավորում է մի նոր իրավիճակ, և մենք էլ մեր հերթին, միջնոդներն ու միջազգային հանրությունն էլ արդեն պետք է դիտարկենք այդ իրավիճակը: Իմ գնահատմամբ այսպիսի քաղաքականության շարունակությունը՝ բացահայտ ռասիստական, ռազմատենչ, ես կասեի միջնադարյան քաղաքականության շարունակությունը, միևնույնն է, բերելու է միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչմանը: Այլ ելք արդեն այս վիճակում չկա:

Կարծիքներ են հնչում, որ Աստանայի գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակի ընթերցումը հետևանքն էր այն բանի, որ այդ երկրներում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում և միջազգային հանրության մեջ արդեն կա պատկերացում, թե Ղարաբաղը դե ֆակտո Հայաստանի մաս է կազմում: Եվ այդպիսի մտավախությունից ելնելով է, որ Ի.Ալիևը նման նամակ է հղել Ն.Նազարբաևին:

– Ոչ թե Ալիևն այդպիսի կարծիք ունի, այլ նա փորձում է այդպես ներկայացնել: Հակամարտության էությունը ո՞րն է: Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է, որի պատասխանն էլ եղել է ուժային քաղաքականությունը: Դա վերաբերում է և՛ հայերի ջարդերին, էթնիկ զտումների քաղաքականությանը, և՛ բացահայտ ագրեսիային: Ռազմական ագրեսիային, որը Ադրբեջանը սկսեց ինքնորոշված ԼՂՀ-ի դեմ: Այդ ագրեսիայի հետևանքներն առ այսօր առկա են: Դրանք ԼՂՀ-ի տարածքներն են, որոնք գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ, որոնք բնակեցված են ադրբեջանցիներով, որտեղ որևէ հայ չկա, և որտեղ հայկական պատմամշակութային բոլոր հետքերը վերացվել են:

– Նկատի ունեք Շահումյանի, Գետաշենի տարածքնե՞րը:

-Այո, նաև Մարտունու հատվածները: Այնտեղ ամեն ինչ ոչնչացվում է: Եվ հակամարտության էությունը դա է: Հակամարտությունը ինքնորոշված ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև է, իսկ դա իրենց ձեռնտու չէ, դրա համար էլ Բաքուն հետևողականորեն փորձում է դա ներկայացնել որպես տարածքային վեճ ու հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այդ պարագայում նա արդեն Ղարաբաղը ներկայացնում է ոչ թե ինքնորոշված միավոր, այլ որպես Հայաստանի կողմից զավթված տարածք: Մենք պետք է շատ հետևողական լինենք և մեր հայտարարություններում չպետք է թույլ տանք այնպիսի երանգներ, որը ջուր լցնի այն ջրաղացի վրա, թե Ղարաբաղը Հայաստանի մաս է:

– Նման իրավիճակում որո՞նք պետք է լինեն Հայաստանի քայլերը:

– Այն, ինչ վերաբերում է պաշտպանության նախարարությանը, այդ մարմինն իր անելիքները գիտի: Այն, ինչ վերաբերում է դիվանագիտական ծառայությանը, մենք էլ մեր անելիքները գիտենք: Եվ մենք պետք է շարունակենք մեր դիվանագիտական աշխատանքը, ճնշումը, որովհետև ամեն դեպքում կա՛մ Ադրբեջանը պետք է գա կառուցողական դաշտ, որի մոտակա հավանականությունը ես դեռ չեմ տեսնում՝ իրականում հաշվի առնելով նրանց դիրքորոշումը, կամ էլ պետք է միջնորդներն արդեն նոր մոտեցումներ որդեգրեն: Պատահական չէ, որ ԵԱՀԿ գործող նախագահը տարածաշրջանային այցի ժամանակ նորից հատուկ շեշտադրումներ արեց վստահության միջոցների ամրապնդման և, մասնավորապես, միջադեպերի հետաքննության մեխանիզմների վրա: Դա պատասխանն է Ադրբեջանի գործողությունների դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում