Նախագահական ընտրություններին Սիրիայի քաղաքացիների մեծ ակտիվությունը ուղերձ է Արևմուտքին: Հունիսի 3-ին անցկացված ընտրություններին այսպիսի գնահատական է տվել Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը՝ փոխանցում է SANA-ն:
Սիրիայի քաղաքացիների մեծ ակտիվությունը նախագահական ընտրություններին «ուժեղ ուղերձ է Արևմուտքին և այն երկրներին, որոնք ներքաշված են Սիրիայի դեմ պատերազմում: Սիրիացիներն ազատ ժողովուրդ են, ժողովուրդ, որը լի է սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու վճռականությամբ»,- ասել է Ասադը:
Պաշտոնական արդյունքներով՝ Սիրիայի նախագահական ընտրություններում Բաշար Ասադը հաղթել է ձայների 88.7%-ով, մասնակցել է ընտրողների 73.42%-ը:
Միջազգային դիտորդները ամփոփիչ կոմյունիկեում ճանաչել են քվեարկության օրինականությունը: Իսկ «յոթյակի» երկրները չեն ընդունում Սիրիայի նախագահական ընտրությունները:







































