L’Equipe-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կլեմեն Գրենյեն չի կարողանա մասնակցել «Մունդիալ-2014»-ին: «Լիոն»-ի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել հավաքականի կազմում մարզումներից մեկի ժամանակ:
Ամենայն հավանականությամբ, 23-ամյա ֆուտբոլիստին կփոխարինի «Մոնպելյե»-ի կիսապաշտպան Ռեմի Կաբելյան: Շրջանառվում է նաև «Սաութհեմփթոն»-ի ֆուտբոլիստ Մորգան Շնայդերլինի անունը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականի հակառակորդներն են Շվեյցարիայի, Էկվադորի ու Հոնդուրասի ընտրանիները:







































