Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Պսակին Twitter-ի էջում հերքել է իր հեռացման մասին տեղեկությունը:
«Չնայած ռուսական քարոզչական մեքենային, որն այլ կերպ է ենթադրում… ես դեռևս այստեղ եմ, ինչպես և ուժեղ, ժողովրդավար Ուկրաինան»,- գրել է դիվանագետը:
Հինգշաբթի ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին Պսակիի հեռացման մասին, ով հայտնի է իր հակառուսական հայտարարություններով: Ենթադրությունները հիմնված էին այն բանի վրա, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ճեպազրույցները վերջին շրջանում սկսել էր անցկացնել Պսակիի տեղակալը՝ Մարի Հարֆը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, մեկնաբանելով այդ իրավիճակը, հայտարարել էր, որ չի իմանում, թե ուր է անհետացել Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը: Չուրկինը նաև հույս էր հայտնել, որ Պսակին նորից կհայտնվի, քանի որ իրեն միշտ հետաքրքիր է եղել նրան լսել:










































