Գազայի հատվածում պաղեստինցի պաշտոնյաների միջև տեղի է ունեցել ընդհարում, որոնցից ոմանց աշխատավարձ չեն վճարել:
Քաղծառայողները, որոնց վարձել էր ՀԱՄԱՍ շարժումը, արդեն մի քանի շաբաթ չեն ստացել աշխատավարձը:
ՖԱԹՀ-ի և ՀԱՄԱՍ-ի մասնակցությամբ ազգային միասնության կառավարության ձևավորումը մեծացրել է պաշտոնյաների՝ աշխատավարձերի հետ կապված խնդիրների լուծման հույսերը:
Հիասթափությունը վերածվել է ծեծկռտուքի: Ոստիկանները մահակներով քաղծառայողներին հեռացրել են բանկոմատներից: Արդյունքում սարքավորումները անջատել են՝ բռնությունից խուսափելու համար:
Մինչ ՀԱՄԱՍ-ի իշխանութան գալը՝ Գազայում աշխատավարձ էին ստանում 70 հազար պաշտոնյաներ, 2007 թ.-ից այդ թիվը կրճատվել է մինչև 40 հազարի:







































