ԱՄՆ-ում տարածվում է սառցե դիետան, որի հեղինակը գաստրոէնտերոլոգ Բրայան Վայներն է:
Բժիշկ Վայները ոչ միայն բացահայտել է նիհարելու համար սառույցի առավելությունները, այլև ընթերցողներին նվիրել է The Ice Diet գիրքը, որն անվճար տեղադրել է համացանցում: Գրքում նկարագրվում են նոր դիետայի առավելություններն ու առանձնահատկությունները, գրում է Myjane-ը:
Ամերիկացի բժշկի խոսքերով՝ սառույցը հիանալի վառում է կալորիաները:
Սակայն, մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել այս դիետան, և օրեկան մեկ կիլոգրամից ավել սառույց չուտել:










































