ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե կնախընտրեր Շոտլանդիան տեսնել Միացյալ Թագավորության կազմում, տեղեկացնում է bbc.co.uk-ը։
«Մենք խորապես շահագրգռված ենք, որ մեր մերձավոր դաշնակիցներից մեկը մնա ուժեղ, հուսալի, միասնական ու արդյունավետ գործընկեր»,- ասել է Օբաման Բրյուսելում բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ մամլո ասուլիսում։
Միաժամանակ Օբաման ընդգծել է, որ որոշումը, միևնում է կայացնելու են շոտլանդացի ընտրողները։
Շոտլանդիայի ապագայի մասին հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին. 4 միլիոն մարդ պետք է պատասխանի այն հարցին, թե պե՞տք է արդյոք Շոտլանդիան անկախանա։
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը բազմիցս դիմել է շոտլանդիայի բնակիչներին՝ խնդրելով դեմ քվեարկել Շոտլանդիան Միացյալ Թագավորության կազմից դուրս գալուն։










































