Ավագ դասարանցիները ամեն տարի նորանոր եղանակներ են փնտրում, որ խաղ խաղան իրենց դասավանդողների գլխին:
Այսպես, Սանտա Բարբարայի դպրոցներից մեկի աշակերտները վարձել են մեքսիկացի երաժիշտների խմբի, որ նրանք ամբողջ օրը հետևեն ուսուցիչներին, ու անդադար երգեր երգեն, հայտնում է Mirror-ը:
Հրապարակված կադրերից երևում է, թե ինչպես են 4 երաժիշտները հետապնդում կալիֆոռնիական դպրոցի դասավանդողներից մեկին՝ ոչ մի րոպե չլռելով:











































