Գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի, 16-ամյա Յուլյա Լիպնիցկայային երկրորդ բնակարանն են նվիրել: Այս մասին գրում է Аргументы и факты-ն:
Մոսկվայում նորակառույց բնակելի համալիրներից մեկի սեփականատերը մարզուհուն բնակարան է նվիրել այն բանից հետո, երբ Յուլյայի մայրը հետաքրքրվել է, թե ինչ արժե բնակարանը նորակառույց շենքերից մեկում:
«Ես արդեն տեսել եմ բնակելի համալիրի նախագիծը: Ինձ ամեն ինչ դուր է եկել: Շատ շնորհակալ եմ»,- հայտարարել է գեղասահորդուհին:
Հիշեցնենք, որ Սոչիի 2014թ. ձմեռային օլիմպիական խաղերում Լիպնիցկայան ոսկե մեդալ է նվաճել թիմային մրցումներում: Լիպնիցկայան 16-ամյակը նշում է այսօր:






































