Եվրահանձնաժողոի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն պատժամիջոցներով է սպառնացել ԵՄ երկրներին, որոնք մասնակցում են «Հարավային հոսք» գազատարի շինարարությանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք հենց նոր գործարկել ենք (ԵՄ օրենսդրության) խախտման մասին ընթացակարգը Բուլղարիայի դեմ: Խախտման մասին ընթացակարգեր կհաջորդեն այլ երկրների նկատմամբ, եթե չվերացվեն որոշ խոչընդոտներ մեր ընդհահուր (էներգետիկ) շուկայի համար»,- ասել է Բառոզուն:
Նա նշել է, որ ԵՄ-ն պետք է միասնական գործի մատակարարների հետ պայմանագրերում:
Երեկ ԵՄ-ն Բուլղարիայից պահանջել էր դադարեցնել գազատարի շինարարությունը: Էներգետիկ հարցրով եվրահանձնակատարի ներկայացուցիչ Սաբինա Բերգերի խոսքով՝ «Հարավային հոսքը» չի համապատասխանում ԵՄ «Երրորդ էներգափաթեթին»:
Բացի դրանից՝ Բրյուսելը կասկածում է Սոֆիային գազատարի կառուցման համար մրցույթի անցկացման ժամանակ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար: ԵՄ-ն կարծում է, որ ռուսական և բուլղարական ընկերություններն առավելություն են ունեցել:







































