Իսպանիայի ապագա թագավոր արքայանզ Ֆելիպեն խոստացել է բոլոր ջանքերով ծառայել իսպանացի ժողովրդին, փոխանցում է Interfax-ը:
Հունիսի սկզբին Իսպանիայի 76-ամյա թագավոր Խուան Կառլոս I-ը հայտարարել է որդու օգտին գահից հրաժարվելու մասին: Իսպանական նախարարների կաբինետը մտադիր է կարճ ժամկետներում սկսել աշխատել գահաժառանգության մասին օրինագծի վրա, որպեսզի իրավաբանորեն հիմնավորվի գահից թագավորի հրաժարվելը և գահը փոխանցելու գործընթացը: Փաստաթղթի քննարկումները խորհրդարանի ներքին պալատում ծրագրավորված է սկսել հունիսի 10-ին: Գրեթե, միանգամից փաստաթուղթը Սենատ կուղարկվի: Այսպիսով, արքայազն Ֆելիպեն արդեն հունիսի 16-ին կարող է Իսպանիայի նոր թագավոր հռչակվել:









































