«Նյու-Յորք Սիթի»-ի հարձակվող Դավիդ Վիլյան հայտարարել է, որ ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունից հետո ավարտելու է ելույթներն Իսպանիայի հավաքականում:
«Ակնհայտ է, որ աշխարհի այս առաջնությունում իմ վերջին խաղերն եմ անցկացնելու Իսպանիայի հավաքականում»,- հայտարարել է 32-ամյա հարձակվողը:
Հիշեցնենք, որ «Մունդիալ-2014»-ը մեկնարկելու է հունիսի 12-ին: Խմբային փուլում Իսպանիայի հավաքականի հակառակորդներն են լինելու Հոլանդիայի, Չիլիի ու Ավստրալիայի հավաքականները:







































