Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հունիսին կայցելի Ադրբեջան: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները: Այցի օրը դեռ որոշված չէ:
Եվրահանձնաժողովի նախագահը Ադրբեջան կայցելի տարածաշրջանային այցի շրջանակում՝ Մոլդովա և Վրաստան այցելելուց հետո:








































