Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ երկխոսելու պատրաստակամության մասին:
«Հիմք չունեմ ենթադրելու, որ Օբաման չի ցանկանում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Սակայն, վերջիվերջո, դա նրա ընտրությունն է: Ես միշտ պատրաստ եմ երկխոսության»,- ասել է Վլադիմիր Պուտինը ֆրանսիական TF1 հեռուստաալիքի և Europe1 ռադիոկայանի հետ հարցազրույցում՝ Նորմանդիա այցի նախաշեմին:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն ամենաագրեսիվ և ամենակոշտ քաղաքականությունն է իրականացնում մնացած բոլոր տերությունների շարքում: «Մենք զինված ուժեր գրեթե չունենք արտերկրում: Նայե´ք, աշխարհում ամենուր կան ամերիկյան բազաներ: Ամերիկյան ուժեր կան սեփական սահմաններից հազարավոր կիլոմետրեր հեռու»,- ասել է Պուտինը:








































