Ուկրաինայի նախագահի պաշտոնում Պյոտր Պորոշենկոյի ընտրությունը «խելամիտ որոշում էր» Ուկրաինայի այսօրվա իրավիճակի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վարշավայում Պորոշենկոյի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայում խաղաղություն վերահաստատելու, տնտեսական զարգացման հեռանկարների, ինչպես նաև Մոկսվայից Կիևի էներգակախվածությունը նվազեցնելու հարցեր:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Բրյուսելում «յոթյակի» կայանալիք հանդիպումը կարևոր դեր կխաղա միջազագայն հանրության կողմից Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցություն ցուցաբերելու հարցում: Նա նշել է, որ Ուկրաինան կարող է դառնալ «կենսունակ, բարգավաճող ժողովրդավարական պետություն, եթե ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը նրան աջակցեն»:








































