Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է սմարթֆոն՝ 7 դյույմ ռեկորդային անկյունագծով էկրանով: Սովորաբար նման անկյունագծային էկրաններով սարքերը համարվում են պլանշետներ, սակայն կորեացիները նորույթը որպես սմարթֆոն են ներկայացնում: Այս մասին հայտնում է The Next Web-ը:
Արտասովոր սարքը կստանա Galaxy W անվանումը: Սարքն ունի HD դիսփլեյ, 1.2 գիգահերցանոց քառամիջուկ պրոցեսոր, 1.5 գբ օպերաիվ հիշողություն:
Այն աշխատում է Android 4.3 ՕՀ-ով: Սարքն ունի 8 մեգապիքսելանոց հիմնական և 2 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկ: Այն Հարավային Կորեայի տարածքում կվաճառվի 490 դոլարով:










































