Ավստրալացի գիտնականները հատուկ ստորջրյա սարքերի օգնությամբ կարող էին գրանցել աղմուկի ձայնագրությունը, որը, ենթադրաբար, կարող էր առաջանալ Boeing-ի ընկնելու հետևանքով, հայտնում է CNN-ը:
Ավստրալական Պերտ քաղաքի Curtin University-ի գիտնականները ուսումնասիրել են սարքի տվյալները, որոնք օգտագործվում են ստորջրյա ազդանշանների մոնիթորինգի համար, այդ թվում՝ հնարավոր ստորջրյա պայթյունների:
Գիտնականների տվյալներով՝ ձայնի աղբյուրը մարտին ձայնագրման պահին գտնվել է Հնդկական օվկիանոսում ինքնաթիռի որոնման շրջանից մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա:







































