Լիոնի 2-րդ թաղամասի Անտոնեն Պոնսե հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության հուշարձանը պարբերաբար անարգանքի է ենթարկվում: Այն դարձել է հնավաճառների ժամանակ առ ժամանակ կազմակերպվող շուկաների «դրախտավայրը»: Մայիս 24-ին այնտեղ դարձյալ կազմակերպվել էր նման տոնավաճառ:
Դեռ 2006 թ. ապրիլի 24-ին հուշարձանի բացումից առաջ հուշաքարերին արդեն իսկ արձանագրել էին ժխտողական և հակահայ արտահայտություններ, օրինակ՝ «Ցե-ղասպանություն տեղի չի ունեցել», «Երանի՜ նրան, որ «Թուրք եմ» կասի» և այլն:
Այժմ էլ այս տոնավաճառներով են հուշարձանը պղծում՝ այս ու այն կողմ թափված հագուստեղեն, կոշիկներ, դատարկ տոպրակների կույտեր, տաղավարներ:










































