Նյու Յորքում իր կողմից չիրականացված սպանության համար 17 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել 53-ամյա Ռոջեր Լոգանը: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Լոգանին անմեղ են ճանաչել Շերվին Գիբոնսի սպանության մեջ, ում նա իբր կրակել է 1997-ի հուլիսի 24-ին՝ զառախաղից հետո:
Ինչպես հայտարարել են տեղի իշխանությունները, պարզվել է, որ Լոգանի հարևանը տվել է կեղծ ցուցմունքներ: Նա հայտարարել է, որ տեսել է Լոգանին հանցանքի վայրում, որտեղ, ինչպես պարզվել է, նա անձամբ ներկա չի եղել:











































