Սիրիայի զինված ընդդիմության գրոհայինները երեկ երեկոյան ականանետային հարձակման են ենթարկել Դամասկոսի արևելյան Ջերմանա արվարձանը, որտեղ բնակվում են քրիստոնյաներն ու դռուզները: Ինչպես փոխանցում է «Սուրիա Ալ-Էն» գործակալությունը, արկերից մեկի պայթյունից խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 7-ը վնասվածքներ են ստացել:
Քվեարկության խափանման ձգտող խմբավորումներն ավելի վաղ գնդակոծել էին մայրաքաղաքի կենտրոնական շրջանները, մասնավորապես՝ Օմեյադների հրապարակը, որտեղ գտնվում է հեռուստակենտրոնը: Մեզա պողոտայում արկն ընկել էր ՄԱԿ-ի առաքելության շենքի մոտ: Արկերի պայթյուններ են լսվել նաև Մազրաա, Մուհաջիրին, Ալ-Հասանի, Կասաա, Ալ-Ադավի թաղամասերում, ինչպես նաև Աբասիդների հրապարակի մոտ:
Նշենք, որ կեսգիշերին Սիրիայում նախագահական ընտրություններն ավարտվել են: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քվեարկությունը երկարաձգվել էր 5 ժամով:










































