Ամերիկյան Նեբրասկա և Այովա նահանգներում խոշոր կարկուտի հետևանքով տուժել է 10 մարդ: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղ ԶԼՄ-ներին, վնասվել են հարյուրավոր տներ ու մեքենաներ:
Նշվում է, որ որոշ կարկտահատիկների տրամագիծը կազմել է 7-9 սմ: Կարկուտի հետևանքով վնասվել են նաև հոսանքալարերը: Առանց էլեկտրականության է մնացել 12 հազար մարդ: Նեբրասկայի Օմահա քաղաքում տեղատարափ անձրևների հետևանքով նաև հեղեղումներ են եղել:
Այժմ իշխանությունները փորձում են գնահատել հասցված վնասը: Կենտրոնական այդ երկու նահանգների մի շարք շրջաններում նաև հայտարարվել է հնարավոր տոռնադոյի մասին:












































