ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ամենախոշոր՝ Շառլոտ քաղաքի նախկին քաղաքապետ Պատրիկ Քենոնը հունիսի 3-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել կոռուպցիայի մեջ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
47-ամյա Քենոնը ձերբակալվել է այս տարվա մարտին՝ հատուկ ծառայությունների գործողության արդյունքում: ՀԴԲ-ի աշխատակիցները, ներկայանալով որպես շինարարներ, քաղաքապետին համագործակցության համար փող են առաջարկել՝ քաղաքում իրականացնելու մի շարք նախագծեր: Քենոնը համաձայնել է և ծպտված գործակալներից ստացել 50 հազար դոլար: Բացի այդ՝ նրանք վճարել են նրա չվերթների և թանկ հյուրանոցներում ապրելու համար:
Մեղադրանքներ ներկայացվելու հենց նույն օրը Քենոնը հրաժարական է տվել: Այժմ նախկին քաղաքապետին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և 250 հազար դոլարի տուգանք:








































