Անգլիացի գիտնական Ջեյմս Չեդվիկի Նոբելյան մեդալը, ով բացահայտել է նեյտրոնի գոյությունը, Նյու Յորքում Sothbey’s աճուրդի տանը վաճառվել է 329 հազար դոլարով: Մեդալի հետ նույն լոտում է եղել նաև Նոբելյան մրցանակի դափնեկրի դիպլոմը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Աճուրդի տան փորձագետ Սելբի Քիֆերն ասել է, որ Չեդվիկի հարազատները մոտ 20 տարի առաջ մեդալը վաճառել են դրամահավաքի, որն էլ այն դրել է աճուրդի: Մրցանակի գնորդի անունը չի բարձրաձայնվում: Աճուրդի կազմակերպիչները մեդալի և դիպլոմի համար հույս ունեին ստանալ 200-400 հազար դոլար:







































