Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կդառնա առաջին արևմտյան առաջնորդը, որը անձամբ կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն բանից հետո, երբ եվրոպամետ հանրահավաքները տապալեցին Ուկրաինայի ռուսամետ նախագահին: Այս մասին գրում է The Telegraph-ը:
«Հինգշաբթի երեկոյան Ֆրանսուա Օլանդը հաստատ քաղցած չի մնա: Նա երկու անգամ կընթրի` նախ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ապա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- գրում է պարբերականը:
«Դա մարտահրավեր կլինի մարսողության և լոգիստիկայի տեսանկյունից, սակայն այն կդառնա ամենաանվտանգ դիվանագիտական որոշումը Ֆրանսիայի նախագահի համար»,- հստակեցվում է հոդվածում:
Հիշեցնենք, որ այս շաբաթ դաշնակիցների զորքերի՝ Նորմանդիա ափ իջնելու 70-ամյակի կապակցությամբ Օլանդը կընդունի առնվազն 18 պետությունների ղեկավարների: Նրանց թվում են նաև Օբաման և Պուտինը:









































