Բոստոնի հոսպիտալում բիոինժեներ Ալի Հադեմհոսեյնին ավարտել է 3D կենսատպագրության նորագույն տեխնոլոգիայի օգնությամբ արհեստական արյունատար անոթների ստեղծման աշխատանքը:
Սինթետիկ արյունատար անոթները ցուցաբերել են բարձր ամրություն: Հետազոտությունը հրապարակվել է Lab on a Chip ամսագրում:
Այդկերպ, արվել է հսկայական քայլ մարդկային բոլոր հյուսվածքների ու օրգանների վերարտադրման ոլորտում:
Գիտնականները խնդրի լուծմանը համալիր մոտեցում են ցուցաբերել, արյունատար անոթները ստեղծվել են հատուկ մեթոդով, որը նպաստում է արյունատար անոթների առողջացմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է դրանց բարձր կենսագործունեությանը:









































