Ուկրաինայի ընտրված նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդման արարողության ժամանակ Ֆրանսիան կներկայացնի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: Այս մասին նա հայտնել է France 2-ին տված հարցազրույցում:
«Շաբաթ օրը ես կմեկնեմ Կիև, որպեսզի ներկա լինեմ Ուկրաինայի նոր նախագահի երդմնակալությանը»,- ասել է Ֆաբիուսը:
Ուկրաինայի նախագահի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին:
Ըստ Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալների՝ Պյոտր Պորոշենկոն մայիսի 25-ին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է երկրի բոլոր շրջաններում: Ուկրաինայի հինգերորդ նախագահը ստացել է ընտրողների քվեների 54,7%-ը:










































