YouTube-ի օգտատերերից մեկին շատ է հետաքրքրել, թե ինչ է կատարվում ափսեներ լվացող մեքենայի ներսում դուռը փակելուց հետո: Սարքի ներսում աշխատանքի նկարահանման նրա երկու փորձերն անհաջող են անցել:
Երրորդ անգամ նա որոշել է դիմել GoPro տեսախցիկի օգնությանը, ինչի շնորհիվ նրա հետաքրքրությունը բավարարվել է: Այն ակամայից դարձել է Hero 3 տեսախցիկի հաջող գովազդ:











































