Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի արվարձանում գտնվող դպրոցի պատուհանից ներս է ցատկել փոքրիկ հյուսիսային եղջերու՝ հայտնում է The Daily Mirror-ը: Ուսուցիչը և տասից ավելի երեխաները խուճապահար փախչել են դասասենյակից և փակվել այլ մասնաշենքում:
Փրկարարները ստիպված են եղել ջարդել պատուհանի ապակին՝ ուսուցչին և աշակերտներին դուրս բերելու համար:
Տեղի ոստիկանության մամլո քարտուղարը հայտնել է, որ եղջերուն խուճապի մեջ է եղել, ինչպես ուսուցիչն ու երեխաները: Վիրավոր կենդանին նետվել է դասասենյակի այս ու այն կողմ, և քանի որ չի կարողացել դուրս գալ, նրան կրակելով սպանել են:







































