«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի ավագանու անդամ, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը։
-Պարոն Թոքմաջյան, հանրության ընդվզումը,կապված Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հետ,շատ մեծ է: Ի՞նչ պետք է անել ավագանու այս որոշումից հետո: Արդյո՞քսահնարավորություն չէր ավագանու համար հասարակության հետ կապ ստեղծելու և հասարակության կարծիքն ու ձայնը լսելու:
-Ես չեմ կարծում, որ 20-րդ դարում ապրած և իր մահկանացուն կնքած անհատի արձանը տեղադրելու հարցն այն հարցն է, որ հասարակության հետ երկխոսության խնդիր պետք է այստեղ դրվի: Մարդկանց մտահոգում է ոչ միայն Անաստաս Միկոյանի, այլև ամբողջ սովետական դարաշրջանի ընթացքում տեղի ունեցած ռեպրեսիաների խնդիրը: Դա մտահոգիչ է ոչ միայն այսօր, մտահոգիչ է լինելու նաև վաղը, որ երբեք նոր ռեպրեսիաների հնարավորություն չընձեռվի: Ինչպես գիտեք, 20-րդ դարի կեսերինֆաշիզմ էր, և ռեպերսիան, ինչպես սինուսոիդը, ժամանակ առ ժամանակ դառնում էրքաղաքական միջազգային կառավարման ձև: Ինչևէ, սա որևէ կերպ չի կարող արդարացնել որևէ գործչի գործելակերպ, և Անաստաս Միկոյանը,ինչպես և մնացած բոլորը, այնտեղ իր պատասխանատվության բաժինն ունի: Սակայն ես խնդրին նայում եմ մի փոքր այլ տեսանկյունից:
Անաստաս Միկոյանը և ընդհանրապես Միկոյանների ընտանիքը այդ ժամանակահատվածում հայ ժողովրդի այն ներկայացուցիչներն են եղել, որոնք լուրջ դերակատարում են ունեցել ոչ միայն Սովետական միության, այլև համաշխարհային գործընթացներում,և,ըստ էության,Անաստաս Միկոյանի շնորհիվ կանխվել է երրորդ համաշխարհային պատերազմը, որը կարող էր հանգեցնել միլիոնավոր մարդկանց կործանման, գուցե նաև երկրագնդի կործանմանը: Եվ միայն նրա այս դերակատարումը բավարար էր, որ մենք արձանը տեղադրելու համաձայնություն տայինք: Միևնույն ժամանակ,պատմության մեջ բավական փակ էջեր կան, և պատմության մեջ դեռևս անհրաժեշտություն կա որոշելու յուրաքանչյուրի դերը ռեպերսիաների ժամանակ, թե ինչքան ավելիկամ պակաս է եղել տվյալ անձնավորության կողմից, մեկ-երկու փաստաթղթով կամ դրանց պատճենները ուսումնաասիրելով՝նման կարծիք ձևավորել հնարավոր չէ: Միկոյանի դերակատարումը մեծ եղել է նաև Հայաստանում արդյունաբերության զարգացման հետ կապված, որը Հայաստանի զարգացման համար կարևոր նշանակություն է ունեցել: Ի՞նչ կարող ես անել, երբ եղել է կրթության, գիտության, արդյունաբերության, քաղաքականության տեսակետից զարգացման վատ դարաշրջան:
Ես քվեարկել եմ կողմ Միկոյանի արձանին և դա արել եմ հիմնականում Կարիբյան կղզիներում նրա ունեցած բացառիկ դերակատարման համար, այդ ճգնաժամը հաղթահարելու և երրորդ համաշխարհային պատերազմը թույլ չտալու համար:
-Որքան էլ որպես քաղաքական գործիչ միջազգային ասպարեզում բարձր եք գնահատում, այնուամենայնիվ, այսօր ազգային արխիվում պահպանվում են բոլոր այն փաստաթղթերը, որոնց տակ ստորագրել է Անաստաս Միկոյանը և բազմաթիվ գնդակահարությունները պատճառ հանդիսացել:
-Դրանք փաստաթղթերի մի մասն են, իսկ ի՞նչ գիտեք դրանց մյուս երեսի մասին, իսկ ինչքա՞ն մարդու է կարողացել զերծ պահել ռեպերսիաներից…սա հետազոտման թեմա է: Պատմությունն ընդհանրապես վիճահարույց է, իսկ ցանկացած քաղաքական գործիչ հեռու է սուրբ լինելուց: Անգամ հարյուր տոկոսանոց իդեալների դեպքում համաշխարհային պատմության մեջ շատ դեպքերում այնպիսի էջեր են բացվում…
Քաղաքականությունը բարդ կոմպրոմիսներ ենթադրող գործընթաց է, և այդտեղ որոշ բան զոհում ես, որպեսզի մյուս տեղում կարողանաս հաջողություն ունենալ, ինչպես շախմատում: Հաղթանակի համար զոհաբերություններ են լինում, ցավալի է, որ շատ անգամ դրանք լինում են ոչ թե առարկայական, այլ մարդկային զոհաբերություններ, ինչը որևէ մեկը չի կարող արդարացնել: Ես դատապարտում եմ յուրաքանչյուր ռեպրեսիա, ապագայում նույնպես դատապարտելու եմ, բայց այս տեսակետից մենք չենք կարողանա գնահատական տալ քաղաքական գլխավոր դերակատարներին, որոնցից մեկն Անաստաս Միկոյանն է եղել:
Նրա բացառիկ դերակատարումը Կարիբյան կղզիների ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբինձ հնարավորություն է տվել, անկախ մնացած բոլոր հարցերից, համարել, որ այդ մարդը պատմության մեջ պետք է հիշվի, քանի որ երրորդ համաշխարհային պատերազմի հաղթահարման հարցով ոչ միայն հայ, այլևհարյուր միլիոնների զոհերից կարողացանք խուսափել:
-Բազմաթիվ երևանցիներ իրենց քվեն են տվել ավագանուն ընտրությունների ժամանակ, այսօր,երբ շատ երևանցիներ դեմ են այս որոշմանը, մի՞թե ավագանին չպետք է անսա նրանց ձայնին:
-Շատերն էլ կողմ են. որոշումնընդունված է բացարձակ մեծամասնությամբ, այսինքն՝ որակյալ մեծամասնությամբ, և ես կարծում եմ՝ յուրաքանչյուր քվեարկող ոչ թե չգիտեր՝ ինչի համար է քվեարկում, այլ քվեարկել է ՝ գնահատելով դրականի և բացասականի համամասնությունը։Չի գտնվի ավագանու որևէ անդամ, որը այդ ռեպրեսիաների համար Միկոյանի ճակատը կհամբուրի, բոլորն են դատապարտում, բայց դա հիմք չէ, որ նրա մյուս կատարած դրական քայլերից ելնելով՝ նրա արձանը չլիներ:
-Վերանայման անհրաժեշտություն չկա՞: Վանդալիզիմից չե՞ք վախենում:
-Այդ ոլորտում ունենք բազմաթիվ արձաններ՝ Մյասնիկյան, Մռավյան, Սպանդարյան…շատ արձաններ կան: Ինչ վերաբերում է Միկոյանին, նույնը վերաբերում է դարաշրջանի մյուսներին, ուրեմն այդ դարաշրջանը պետք է գցենք մեր կյանքից դուրս: Յուրաքանչյուր դարաշրջան ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական դրսևորումները:
–Ի սկզբանե գիտեի՞ք՝ ովքեր են պատվիրատուները:
-Ոչ, ես դա իմացել եմ աղմուկից հետո և միևնույն ժամանակ չեմ դատապարտում, որ մեր հայրենակիցները նման առաջարկություն են անում: Միկոյանի որդուն շատ լավ գիտեմ, հայտնի օդաչու էր։Երբ ես ավիացիայում էի սովորում, նա գալիս էր դասախոսություններ կարդալու: Ինձ համար Միկոյանը, բոլոր ներկայացված խնդիներով հանդերձ, վառ անհատականություն է:
-Փաստորեն,երևանցուն կպարտադրեն ունենալ Միկոյանի արձանը:
-Մենք որոշումը կայացրել ենք, իսկ երևանցուն կպարտադրեն թե ոչ՝արդեն հաջորդ փուլերն են, որովհետև սրանից հետո կան տարբեր այլ փուլեր,և այդ փուլերն անցնելուցհետո արձանը կլինի: Ես ասում եմ, եթե վերանայելու լինենք,պետք է վերանայենք մի ամբողջ էպոխա, մոտավորապես 78 տարի, սա էլ է տարբերակ, բայց ես դա արդյունավետ և ճիշտ չեմ համարում:
Ամբողջությամբ՝ տեսանյութում:







































