Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովը հունիսի 2-ի նիստի օրակարգում նախապես ընդգրկել էր Վերահսկիչ պալատի հաշվետվության հարցը, որի քննարկումը, սակայն, հետաձգվեց: Պատճառը ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացակայությունն էր: Նիստը վարող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը նշեց, որ Զաքարյանը խնդրել է հաշվետվությունն առանց իրեն չքննարկել, ուստի հարգելով նրա խնդրանքը` այդ քննարկումը հետաձվում է:
Օրակարգում դրված էր նաև Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: ԱԺ կանոնակարգ – օրենքի պահանջին համապատասխան` նախքան ԱԺ լիագումար նիստի օրակարգում հարցն ընդգրկելը այն դրվում է հանձնաժողովներում հաստատման:
Հանձնաժողովի հանրապետական անդամները բյուջեի հաշվետվությունը դրական եզրակացությամբ ԱԺ լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու հարցին կողմ քվեարկեցին, իսկ ԲՀԿ-ական Վահան Կարապետյանն ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` դեմ:







































