Ադրբեջանը չի ծրագրում միանալ որևէ միության, այդ թվում Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիությանը՝ հայտարարել է Ադրբեջանի տնտեսության և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը՝ երկրի դիվանագիտական ակադեմիայի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին փոխանցում է APA գործակալությունը:
Նախարարը նաև հայտնել է, որ Ադրբեջանը խնդիր չունի Ռուսաստանի հետ առևտրի ռեժիմի հետ՝ նշելով, որ ներկայիս ռեժիմը բավականին հարմարավետ է:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի տնտեսական զարգացման հարցերով նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը, որը պաշտոնական այցով գտնվում էր Բաքվում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դիտարկել Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը:







































