Եգիպտոսի իշխանությունները արտասահմանցի զբոսաշրջիկների համար սահմանել են 25 դոլար ելքի մաքս: Նշվում է, սակայն, որ հունիսի 1-ից այդ մաքսաչափը վերաբերում է բացառապես նրանց, ովքեր երկիրը լքում են Կահիրեի միջազգային օդանավակայանից: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Ընդ որում, այն արտասահմանցիները, ովքեր Եգիպտոսի մայրաքաղաքից թռչում են այլ քաղաքներ եգիպտական ներքին ավիաուղիներով, պետք է վճարեն 4 դոլար մաքս:
Այս նորամուծությունն ընդունվել է մայիսի վերջին՝ երկրի քաղավիացիայի նախարարության կողմից: Մաքսերը չեն տարածվի Հուրգադայում, Շարմ էլ-Շեյխում և այլ ծովափնյա քաղաքներում հանգստացողների վրա:
Հատկանշական է, որ մայիսի 1-ից Եգիպտոսի իշխանությունները երկրի մուտքի այցագրի վճարը 15 դոլարից հասցրել են 25-ի: Այսպիսով՝ զբոսաշրջիկներն այնտեղ մուտքի և ելքի համար պետք է վճարեն 50 դոլար:










































