ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ընտրություններում հաղթած Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում կոչ է արել նրան երկրի հարավ-արևելքում իրավիճակը կարգավորել խաղաղ միջոցներով, ինչպես նաև սկսել քաղաքական երկխոսություն։ Ինչպես լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, զրույցը կայացել է շաբաթ օրը։
«Գլխավոր քարտուղարը զանգահարել էր, որպեսզի հաստատի իր դիրքորոշումը քաղաքական երկխոսության և հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության հարցում, ինչպես նաև կոչ անելու կառավարությանը վերականգնել իր հսկողությունը խաղաղ միջոցներով»,- ասել է նա։







































