Իսպանիայի ազգային հավաքականի 32-ամյա հարձակվող Դավիդ Վիլյան դարձել է ամերիկյան «Նյու-Յորք Սիթի» ակումբի առաջին ֆուտբոլիստը:
Վիլյայի պայմանագիրն իր նոր ակումբի հետ կգործի 3 տարի: Ակումբն MLS-ում կսկսի հանդես գալ 2015 թվականից: Նոր ակումբում Վիլյան հանդես է գալու 7 համարի մարզահագուստով:
«Սա պատմական և հուզիչ պահ է մեր ակումբի համար: Դավիդին լավ եմ ճանաչում: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Հուսով եմ՝ Նյու-Յորքի բնակիչները բավականություն կստանան Վիլյայի խաղից»,- հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Ֆերան Սորիանոն:







































