Ուրբաթ օրը ամերիկյան SpaceX կորպորացիայի կալիֆոռնիական կենտրոնակայանում ցուցադրվել է Dragon V2 տիեզերանավի պիլոտային տարբերակը, որը նախատեսված է միանգամից 7 աստղագնացի՝ Միջազգային տիեզերակայան և հետադարձ տեղափոխման համար՝ հայտնում է bigpicture.ru-ն:
Տիեզերանավը կարող է վայրէջք կատարել Երկրի ցանկացած հատվածում՝ ուղղաթիռի ճշգրտությամբ:
Dragon V2-ը նաև կարող է ավտոմատ կերպով միանալ միջազգային տիեզերակայանին:
Ներկայում ամերիկացի աստղագնացները միջազգային տիեզերակայան են ուղևորվում ռուսակսն «Սոյուզ» տիեզերանավով ու յուրաքանչյուր տիեզերագնացի համար Ռուսաստանին վճարում են 60 մլն դոլար:
SpaceX կորպորացիայի ղեկավար Էլոն Մասկի խոսքով՝ Dragon V2-ով թռիչքը 1 տիեզերագնացի հաշվով կկազմի 20 մլն դոլար:











































