Կանադայի Բրիտանական Կոլումբիա գավառում անհայտ անձը կրակ է բացել Cache Creek 600 ամենամյա հեծանվային մարաթոնի մասնակիցների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է CTV հեռուստաալիքը:
Միջադեպի արդյունքում վիրավորվել է 59-ամյա տղամարդ, որին ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց:
«Այժմ անցկացվում է հետաքննություն: Ականատեսների վկայությամբ՝ հրաձգությունից անմիջապես հետո հանցագործն անհետացել է անհայտ ուղղությամբ»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Քրիս Քլարքը:










































