Մայիսի 31-ին Շարոն Սթոունը այցելել է Aviva A Gala-ի բարեգործական մեծ երեկոյին և պարգևի է արժանացել Family and Children’s Services կազմակերպության աշխատանքին մշտական մասնակցության համար։ Նրա առանցքային նպատակն է ապահովել պրոբլեմային անչափահասներին ու նրանց ընտանիքներին կրթական ու մշակութային ծրագրերով։
56-ամյա Սթոունը միջոցառման համար ընտրել է սև-սպիտակ կերպասե կոստյում և համարձակ մինիում ցուցադրել է իսկապես ցնցող կազմվածքը։ Աստղը կերպարն ավարտել է մութ ակնոցով, ինչպես նաև շքեղ թանկարժեք զարդերով ու կարմիր շրթներկով։
Նշենք, որ բոլորովին վերջերս Շարոնի նախկին ընկեր Բերնի Կախիլն ամուսնացել է դերասանուհի Ջեյմի Մյուրեի հետ։











































