Եգիպտոսի զբոսաշրջային իշխանությունները, հույս ունենալով ոտքի կանգնեցնել երկրորդ տարին շարունակ կորուստներ կրող զբոսաշրջային ոլորտը, նոր ծրագիր են մշակել, որը կոչված է զգալիորեն մեծացնել Կարմիր ծովի հանգստավայրեր զբոսաշրջիկների այցելություններն ու մեծացնել տեղի հյուրանոցներում այցելուների աճը:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկիրը զբոսաշրջության ոլորտում վաստակել է 1.3 մլրդ դոլար, ինչը 43%-ով քիչ է, քան մեկ տարի առաջ: Կամիր ծովի հյուրանոցները համալրված են ընդամենը 30-65%-ով, ինչը չափազանց ցածր արդյունք է նման հանգստավայրի համար:
Նման պայմաններում զբոսաշրջության նախարարությունը հույսը դնում է ներքին զբոսաշրջության վրա: Գերատեսչությունը պատրաստ է ծախսել 5 մլն եգիպտական ֆունտ այդ ծրագրի իրականացման վրա:
«Մենք այդ ուղղությամբ կաշխատենք, որպեսզի ավելացնենք զբոսաշրջիկների ներքին հոսքը հանգստավայրեր»,- հաղորդել է Daily News Egypt-ը՝ մեջբերելով զբոսաշրջության նախարար Հաշիմ Զաազուի խոսքերը:










































