Ամռան առաջին օրը շատ երկրներում նշում են Երեխաների միջազգային օրը: Սա ամենահին միջազգային տոներից մեկն է: Դրա անցկացման վերաբերյալ որոշումը կայացվել է 1925թ.-ին՝ Ժնևում երեխաների բարեկեցության հարցերին նվիրված համաշխարհային համաժողովի ժամանակ: Պատմությունը լռում է, թե ինչու է որոշվել այդ օրը նշել հենց հունիսի 1-ին՝ հաղորդում է Calend.ru-ն:
Ըստ տարբերակներից մեկի՝ 1925թ.-ին Սան Ֆրանցիսկոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսը հավաքել է չինացի որբ երեխաների մի խումբ և նրանց համար կազմակերպել Դուան ու ցզե տոնակատարությունը, որը նշվել է հենց հունիսի 1-ին: Երջանիկ պատահականությամբ այդ օրը համընկել էր նաև Ժնևում «մանկական» համաժողովի անցկացման օրվա հետ:










































